2018-12-10
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար
Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասնակցության վճարների մասին
Հարգելի մասնակից,
Սույնով տեղեկացնում ենք, որ հավակնորդների ցուցակը bnak.am կայքում հրապարակվելուց հետո, հատուկ ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների խաղարկվող բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցը 10.01.2019-20.01.2019թթ. <<Միկշին>> ՍՊ ընկերության 2474702376910150 հաշվեհամարին պետք է փոխանցի 400.000 ՀՀ դրամ, ստանա ծածկանուն և ծածկագիր և bnak.am կայքում կատարի բնակարանների ընտրություն:
Բնակարանների ընտրություն
Բնակարանների ընտրությունը կատարվում է bnak.am կայքում օնլայն տարբերակով, որն իրականացվում է կայքում անձնական սենյակ մուտք գործելու միջոցով: Մուտքի ծածկանունը և ծածկագիրը ստանալու համար ծրագրի մասնակիցը <<Միկշին>> ՍՊ ընկերության գրասենյակ է ներկայացնում կառուցապատողի 2474702376910150 հաշվեհամարին 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի վճարման անդորրագիրը:
Վիճակահանության ժամանակ բնակարան ձեռք բերելու դեպքում վճարված գումարը կհամարվի վճարման ենթակա կանխավճարի մի մաս:
Վիճակահանության ժամանակ բնակարան ձեռք չբերելու դեպքում վճարված գումարն ետ կվերադարձվի մասնակցին:
Վիճակահանության ժամանակ բնակարան ձեռք բերելուց հետո, բայց նախնական պայմանագրի կնքման առաջարկը մերժելու դեպքում վճարված գումարը ետ չի վերադարձվի մասնակցին:
2019-01-11
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար
Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասնակցության վճարների և բնակարանների ընտրության մասին
Հարգելի մասնակից,
bnak.am կայքում հրապարակված հատուկ ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների խաղարկվող բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցը 10.01.2019-20.01.2019թթ. <<Միկշին>> ՍՊ ընկերության 2474702376910150 (<<Արդշինբանկ>> ՓԲԸ) հաշվեհամարին պետք է փոխանցի 400.000 ՀՀ դրամ, ստանա ծածկանուն և ծածկագիր և bnak.am կայքում կատարի բնակարանների ընտրություն:
2019-01-11
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասնակցության հավակնորդների ցուցակ
2019-01-11
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասնակցության հավակնորդների ցուցակ:
2019-01-21
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի մասնակիցներ,
Տեղեկացնում ենք, որ հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասնակցության վճարների և բնակարանների ընտրության վերջնաժամկետ կհամարվի 27.01.2019թ., ժամը 17:59 հաշվի առնելով բանկերում հետտոնական ծանրաբեռնվածությունը:
2019-02-15
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության մասին
Հարգելի մասնակից,
Տեղեկացնում ենք, որ՝
23.02.2019թ. ժամը 10:00—16:00
24.02.2019թ. ժամը 10:00—17:00
Հասցե՝ Դավիթ Անհաղթի 21 (Զեյթուն մշակութային կենտրոն), տեղի կունենա <<հատուկ ծրագիր բժիշկների, լրագրողների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար>> Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը:
Վիճակահանությանը անհրաժեշտ է ներկայանալ`