Մանրամասների համար զանգահարեք +37410 28 76 30, +37494 28 76 30
հեռախոսահամարով կամ գրեք մեր էլ. հասցեին bnak@mikshin.am
Դիմում-հայտի լրացման ուղեցույց
  1. «Մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրին մասնակցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

  2. « Մասնակցի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է մասնակցի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը ով պատրաստ է հավակնորդի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

  3. « Մասնակցի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին մասնակցի պաշտոնը և աշխատանքային ստաժը:

  4. « Մասնակցի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է մասնակցի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

  5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են մասնակցի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

  6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում են մասնակցի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

  7. « Մասնակցի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է բնակարանի այն սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռքբերել մասնակիցը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել երկուսից մինչև չորս սենյակների միջև: Սենյակներ են համարվում ննջասենյակները և հյուրասենյակը:

  8. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18։00։



Բեռնել Դիմում Հայտը